Գարիկ Մարտիրոսյանը ցույց է տվել «լուրջ» Գարիկ Խառլամովին

18:18   3 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը մեկ անգամ չէ, որ խոստովանել է երբեմն՝ կատակով, երբեմն՝ լուրջ, որ Գարիկ Խառլամովը հումորի իր կուռքն է, ճիշտ է՝ բազմիցս հավելելով, որ Խառլամովը ավելիին կհասներ, եթե ավելի շատ աշխատեր: Այսպես: Հայ հումորիստը Instagram-ի իր էջում հրապարակել է Գարիկ Խառլամովի «շատ լուրջ» լուսանկարը:

Ի դեպ, եթե դուք դեռ չեք դիտել Comedy-ի վերջին թողարկումը, ապա շտապեք էկրանի մոտ:

Comedy club-ի հերթական թողարկման մեջ (պարտադիր դիտել ամբողջը) շատ սուր եւ անբռնազբոս հումոր կա։ Նշենք՝ հյուրեր, էրոտիկ մերսման տեխնիկա, Պակոյի ելույթ, թողարկման ավարտին՝ ծնողների հետ ծանոթություն։ Դիտում ենք եւ վայելում․․․



© NEWS.am STYLE