Վոլոչկովան՝ իր սիրեկանների եւ մոր հետ բարդ հարաբերությունների մասին

20:33   3 նոյեմբերի, 2018

Անաստասիա Վոլոչկովան «Մարդու ճակատագիրը» հաղորդման ժամանակ խոսել է իր սիրեկանների եւ մոր հետ բարդ հարաբերությունների մասին:

42-ամյա Անաստասիայի խոսքով, մայրը միշտ փորձել է վերահսկել իր հարաբերությունները երկրպագուների հետ:

Նաստյան կարծում է, որ Թամարա Վլադիմիրովնան միջամտել է իր դստեր յուրաքանչյուր սիրավեպին եւ հասել նրան, որ տղամարդիկ լքեն նրան:

Այդպես էր բալետի պարուհու առաին սիրո դեպքում՝ 19 տարեկանում նա սիրահարվել էր բեմի գործընկեր Ֆարուխ Ռուզիմատովին, որի հետ նույն բեմադրությունում պարում էր: Վոլոչկովայի մյուս հայտնի սիրավեպը միլիարդատեր Սուլեյման Քերիմովի հետ էր: 1998-ին նա Մեծ Թատրոնում հայտնվեց: Քերիմովի հետ նա ծանոթացավ գալա համերգից հետո բանկետի ժամանակ, որը կազմակերպել էր օլիգարխի ընկերությունը: Նրանք հանդիպել են 3 տարի: Նաստյան մեկ անգամ չէ, որ ասել է, որ մինչ այսօր սիրում է այդ տղամարդդուն եւ դա նրա կյանքի ամենախորը զգացմունքն  է: Բայց այն տարիներին, երբ միլիարդատերը նույնպես փոխադարձ զգացմուքններ ուներ, պարուհու մայրը նորից միջամտեց նրանց հարաբերություններին:

Վոլոչկովայի կարծիքով, Թամարա Վլադիմիրովնան նույնպես իր ներդրումն է ունեցել դստեր երջանկությունը կործանելու հարցում:

«Սուլեյմանը մտածեց, որ իմ կյանքում ին-որ մեկը կա…ինչ-որ մարդիկ նրան իմ մասին սխալ տեղեկություններ էին հաղորդել: Եվ նա սկսեց ինձնից վրեժ լուծել»,- պատմում է Նաստյան:

Նա կարծում է, որ մայրն ամենից շատ ատում էր իր քաղաքացիական ամուսնուն՝ գործարար Իգոր Վդովինին, ով իր դստեր՝ Արիադնայի հայրն է: Այն, որ նա եւ Իգորը բաժանվել են, տեղի է ունեցել նաեւ իր մոր մեղքի պատճառով:

Մի ժամանակ մայր եւ դուստր այնքան լարված հարաբերություններ ունեին, որ երկար ժամանակ չէին հանդիպում եւ չէին զանգում իրար:

Թամարա Վլադիմիրովնան եւ Անաստասիան միայն մի քանի տարի առաջ են հաշտվել: Թամարա Վլադիմիրովնան դստեր առաջին պրոդյուսերն էր եւ այդ ժամանակվանից նրանից անընդհատ նյութական օգնություն է ստանում: Վոլոչկովան նյութապես ապահովում է ոչ միայն հիվանդ հորը, այլեւ մորը:

«Մի անգամ նա ինձ ասաց. «Քո հոնորարներից քանի՞ տոկոս եմ ես ստանալու»: Եվ ես հասկացա, որ ես նրա համար ոչ թե աղջիկ եմ, այլ նախագիծ», - դառնությամբ հիշում է Վոլոչկովան:

 

 

Աղբյուր՝ «ԿՊ»



© NEWS.am STYLE