«Գիտե՞ք, որ այսօր Տղամարդկանց համաշխարհային օրն է». NEWS.am STYLE-ի հարցումը Երեւանի կենտրոնում (տեսանյութ)

13:09   3 նոյեմբերի, 2018

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, աշխարհի մի շարք երկրներում նշում են Տղամարդկանց համաշխարհային օրը, բայց հանգիստ եղեք կանա՛յք, պարզվում է՝ տղամարդիկ այդ մասին չգիտեն:)

NEWS.am STYLE-ը զբոսնել է աշնանային Երեւանով եւ հարցում անցկացրել՝ փորձելով պարզել, թե մեր համաքաղաքացիներից քանիսն են տեղյակ այս օրվա մասին, ինչպես են կանայք այսօր շնորհավորելու իրենց սիրելի տղամարդկանց եւ ինչ են ակնկալում տղամարդիկ ստանալ իրենց տոնի առթիվ:

Հետաքրքիր մանրամասները՝ մեր պատրաստած տեսանյութում:

Լրագրող՝ Սյունե Առաքելյան

Օպերատոր՝ Հայկ Տոնոյան



© NEWS.am STYLE