Իրինա Շեյքը՝ մայրության եւ մեղքի զգացողության մասին

22:15   3 նոյեմբերի, 2018

Իրինա Շեյքը People-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր կյանքը միշտ այսքան իդեալական չի եղել, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ:

«Նկարահանման հրապարակից դուրս կայունություն եմ որոնում, որովհետեւ ես սովորական մարդ եմ:

Ես մայր եմ, որը միշտ ստուգում է եւ իսկապես խիստ է իր հանդեպ…Ես այդքան էլ լավը չեմ, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ» -ասել է Իրինան եւ խոստովանել, որ ամեն օր դստեր հանդեպ մեղքի զգացում է ունենում, հավելելով, որ չի հետեւում, թե ինչ է գրում մամուլը:

«Ես համարյա ոչինչ չեմ կարդում իմ մասին, իսկ երբ կարդում եմ, ապա սովորաբար ծիծաղում եմ: Ես ունեմ սիրելի ընտանիք եւ ընկերներ: Հոգ եմ տանում նրանց մասին եւ գիտեմ, ով եմ ես իրականում: Պարզապես ապրում եմ իմ կյանքով եւ չեմ ուզում մեկ ուրիշ մեկը լինել», - պատմել է Իրինան:



© NEWS.am STYLE