Համացանցում հայտնվել է «Իսկական դետեկտիվ» սերիալի երրորդ սեզոնի թրեյլերը

23:05   3 նոյեմբերի, 2018

Այոոոոոոոոոոոոոոոոոոո. Ինքն էէէէէէէէէ: Ուռա: Շուտով, շատ շուտով, իսկ ավելի կոնկրետ՝ հունվարի 19-ին եթեր է հեռարձակվում «Իսկական դետեկտիվ» (True Detective) սերիալի երրորդ սեզոնը: Թրեյլերն արդեն հայտնվել է Youtube-ի HBO ալիքում:
Նոր սեզոնում գլխավոր դերը կատարել է Մահերշալա Ալին, ով 2017-ին «Լուսնի լույս» ֆիլմի համար Օսկար է ստացել:

Դետեկտիվի սյուժեով Ուեյն Հեյսը (Մահերշալա Ալի) եւ նրա հանցակից Ռոլանդ Ուեսթը (Սթիվեն Դորֆ) հետաքննում են Օզարկայում երեխաների խորհրդավոր անհետացումները: Ըստ հեղինակների գործողությունները տեղի կունենան երեք ժամանակահատվածներում:

Առաջին սեզոնը եթեր էր հեռարձակվել 2014-ին՝ գլխավոր դերերում Մեթյու ՄաքՔոնախիի եւ Վուդի Հարելսոնի հետ: Սերիալը քննադատների կողմից շատ բարձր էր գնահատվել եւ 2015-ին երկրորդ սեզոնը ցուցադրվեց, որտեղ խաղում էին Քոլին Ֆարելը, Ռեյչել Մաքադամսը եւ Վինս Վոնը: Դրա գնահատականները ավելի բովանդակալից էին:



© NEWS.am STYLE