Կենդանակերպի տարբեր նշանների համար կատարյալ զուգընկերները

21:31   10 նոյեմբերի, 2018

Խոյ

Խոյերն ագրեսիվ են, սիրում են արագ տեմպով ապրել: Նրանց հարկավոր է զուգընկեր, որը կարող է իրենց հետ համընթաց քայլել: Խոյերի համար կատարյալ զուգընկեր է նա, ով վստահ է, ինքնավստահ, չի վախենում ռիսկի դիմել:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Խոյը, Առյուծը, Աղեղնավորը, Երկվորյակներն ու Ջրհոսը:

Ցուլ

Ցուլերին հավատարիմ եւ ռոմանտիկ միասեր է հարկավոր: Նրանց պետք է մեկը, ով կարող է նույն ուժգնությամբ պատասխանել իրենց ուժեղ զգացմունքներին: Ցուլերի համար կատարյալ զուգընկեր է նա, ով արժանի է վստահության եւ չի խաղում, քանի որ Ցուլերը դրա համար ժամանակ չունեն:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Խեցգետինը, Այծեղջյուրը, Կույսը եւ Ձկները:

Երկվորյակներ

Երկվորյակներին պետք է խելացի, հումորի զգացումով եւ հետաքրքիր կյանքի ուղեկից: Երկվորյակները մանրակրկիտ ընտրում են իրենց ուղեկցին, այդ պատճառով կարող եք ձեզ յուրահատուկ զգալ, եթե ձեզ են ընտրել:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Առյուծը, Կշեռքը, Խոյը եւ Ջրհոսը:

Խեցգետին

Խեցգետիններին խելացի, քնքուշ հոգով մեկն է պետք: Նրանք հսկայական սիրտ ունեն եւ շատ սեր՝ սիրելիին նվիրելու համար:  Խեցգետիններն իրենց յուրահատուկ եւ սիրված զգալու կարիք ունեն:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Կարիճը, Ցուլը, Ձկներն ու Կույսը:

Առյուծ

Առյուծներին իրենց ուժերին վստահ զուգընկեր է պետք, մեկը, ով պատրաստ է արկածների եւ չի վախենում բազմազանությունից: Բայց նաեւ ինտրիգներ ունեցող մեկը, որպեսզի նրանց չկարողանան գուշակել, թե ինչ կլինի հետո...

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Երկվորյակները, Կշեռքը, Աղեղնավորը եւ Խոյը:

Կույս

Կույսերին պետք է փորձառու, հավակնոտ եւ հավատարիմ զուգընկեր: Նրանք նաեւ պետք է ակտիվ լինեն, ամբողջ օրը չանցկացնեն՝ ոչինչ չանելով: Սակայն Կույսերին ամենաշատը պետք է մեկը, ով նույնքան լրջորեն է վերաբերվում է հարաբերություններին, որքան իրենք:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Կարիճը, Այծեղջյուրը, Խեցգետինը եւ Ցուլը:

Կշեռք

Կշեռքներին պետք է լավ արտաքինով, խելացի եւ ինքնավստահ մեկը: Նրանք բարձր չափանիշներ են սահմանում, երբ խոսքը սիրո մասին է, պատահական մարդու հետ հանդիպել չեն կարող: Կշեռքներին դուր է գալիս արտաքին գեղեցկությունը:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Երկվորյակները, Ջրհոսը, Աղեղնավորը եւ Առյուծը:

Կարիճ

Կարիճներին պետք է մեկը, ով մարտահրավեր կնետի իրենց եւ կարբեցնի իր կրքով ու ինտենսիվությամբ: Կարիճների սերը խորն է, ինտենսիվ: Նրանց համար կատարյալ զուգընկեր կլինի երեւակայությամբ մեկը, ով կկարողանա մտածել խորապես զգալ, բայց անմիջապես չբացել բոլոր խաղաքարտերը: Կարիճները սիրում են գաղտնիքներ ու ինտրիգներ:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Ձկները, Կույսը, Այծեղջյուրը եւ Խեցգետինը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին ազատ մեկն է պետք, որը չի պնդի իրենց «փոխելու» հարցում: Աղեղնավորները գնահատում են իրենց ազատությունն ու անկախությունը: Նրանց համար կատարյալ զուգընկեր կլինի կյանքի հանդեպ զվարճալի մոտեցում ունեցող մեկը:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Առյուծը, Ջրհոսը, Խոյը եւ Կշեռքը:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին հարկավոր է ոճային, ինտրիգներ պարունակող մեկը, որը մինչեւ վերջ հավատարիմ կլինի իրենց: Նրանք չեն վախենում ընտրել, երբ խոսքը սիրո մասին է: Նրանց զուգընկերը պետք է ինտելեկտուալ լինի, բայց առաջին հերթին հուսալի եւ հավատարիմ: Այծեղջյուրներին պետք է մեկը, ում վրա կարող են հույս դնել:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Ձկները, Ցուլը, Կույսը եւ Կարիճը:

Ջրհոս

Ջրհոսներին պետք է սիրող մեկը, որը նաեւ սեւ հումոր կունենա եւ տաղանդավոր խոհարար կլինի: Նրանց համար կատարյալ տարբերակ կլինի ուրախ մեկը, որը պատրաստ կլինի արկածների: Եթե կարողանաք նրանց ստիպել ծիծաղել, Ջրհոսները ձեզ համար ամեն ինչ կանեն:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Կշեռքը, Խոյը, Երկվորյակներն ու Աղեղնավորը:

Ձկներ

Ձկներին ինքնավստահ, ստեղծագործ մարդ է պետք: Ձկներն իրենց սեփական աշխարհում են ապրում եւ երբեք կյանքը չափազանց լուրջ չեն ընկալում: Նրանց ամենաշատը պետք է մեկը, ում հետ կկարողանան խորը շփվել:

Պոտենցիալ զուգընկերներն են՝ Ձկները, ԽԵցգետինը, Կարիճը:

 

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE