Դիջեյներ Vakcina-ն եւ Tal Tobi-ն միավորվեցին՝ հանուն բարեգործության

21:50   3 նոյեմբերի, 2018

Այսօր երեկոյան «Մեգերյան կարպետ»-ում էլեկտրոնային երաժշտություն էր հնչում: Հայտնի դիջեյներ Vakcina-ն եւ Tal Tobi-ն՝ Իսրայելից համախմբել էին իրենց երաժշտությունը՝ հանուն բարեգործական նպատակների: Իսկ բարի գործի նպատակը «Բարի տնակ» ներառական կենտրոնի ներքին հարդարմանն աջակցելն էր:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Vakcina-ն նշեց.

«Նման միջոցառում կազմակերպելու միտք վաղուց կար եւ երբ վերսկսեցի իմ դիջեյական աշխաստանքը, «Բարի տնակ»-ի հիմնադիր Մարինա Ադուլյանն առաջարկեց, որ միջոցառումն այս ֆորմատով անենք: Քանի որ ես միայնակ որպես դիջեյ բավարար չէի լինի այս միջոցառման համար, որոշեցինք, որ պետք է նաեւ դրսից դիջեյի հրավիրենք: Իսրայելում հայտնի դիջեյ Tal Tobi-ն համաձայնվեց գալ եւ իր փոքրիկ ավանդն ունենալ այս գործում: Միջոցառման ամբողջ հասույթն ուղղվելու է «Բարի տնակի» կառուցմանը: Արդեն մասնաշենքերից մեկի կառուցման վերջին աշխատանքներն են տարվում: Կարծում եմ՝ այս միջոցառումից հավաքված գունարով եւ մեր աջակիցների օգնությամբ կկարողանանք կառուցումը հասցնել վերջնակետին»:
Դիջեյների կազմակերպած բարեգործական միջոցառմանը ներկա էր նաեւ NEWS.am STYLE-ը:

Սյունե Առաքելյան

Լիանա Խուդոյան

 



© NEWS.am STYLE