Ծնվել է Դիանա Կրյուգերի երկար սպասված երեխան

10:16   4 նոյեմբերի, 2018

Սա Հոլիվուդի ամենաինտելեկտուալ շիկարհերի առաջին երեխան է։ Տաղանդավոր դերասանուհի, 42-ամյա գեղեցկուհի Դիանա Կրյուգերը երեխա է ունեցել «Քայլող մեռելներ» սերիալի աստղ Նորման Ռիդուսից։

Երեխայի անունը, սեռն եւ քաշը դեռ գաղտնի է պահվում եւ, ընդհանրապես, աստղային զույգը Կրյուգերի հղիության ողջ ընթացքում ոչ մի կերպ չի մեկնաբանել ընտանիքի համալրման նորությունը։ Կրյուգերի եւ Ռիդուսի սիրավեպի մասին առաջին անգամ խոսվել է 2017թ․-ին, այն բանից հետո, երբ նրանք միասին հայտնվեցին «Ոսկե Գլոբուս»-ի կարմիր գորգուղու վրա։ Կրյուգերը մինչ այս ամուսնացած է եղել Գիյոմ Կանեի հետ եւ հանդիպել է Ջոշուա Ջեքսոնի հետ։ Ռիդուսն ամուսնացած է եղել սուպերմոդել Հելեն Քրիսթենսի հետ, ումից նա որդի ունի՝ Միգոսը։ Կրյուգերը նախկին ամուսնությունից եւ հարաբերություններից երեխաներ չունի։

Աղբյուրը՝ People



© NEWS.am STYLE