Մելանյա Թրամփը կրկին զայրացրել է ամերիկացիներին

19:01   4 նոյեմբերի, 2018

Ինչպես միշտ Մելնայա Թրամփը սկանդալի կիզակետում է հայտնվել իր ծախսերի համար։ Սկզբում մեդիան զայրացել էր, երբ նա Քենյա էր ժամանել գաղութային ոչի սաղավարտով, նախկինում նմանատիպ իրեր կրել են գաղութում։ Այժմ ամերիկացի հարկատուներին զայրացրել է պետական ծախսերի հրապարակումը։

Պարզվում է, որ Կահիրեի InterContinental Semiramis հինգ աստղանի հյուրանոցում միայն մեկ գիշերվա համար առաջին տիկինը վճարել է 95 050 դոլար։  Այդուհանդերձ նրա խոսնակն ավելի վաղ ասել էր, որ Մելանյա Թրամփը Կահիրեում վեց ժամ է անցկացրել եւ գիշերել է այլ քաղաքում։ Այս մասին գրում է tatler.ru-ն։

Անհասկանալի է, թե որտեղից է վերցվել մոտ հարյուր հազար դոլարը, երբ InterContinental Semiramis հյուրանոցում համարների գները սկսվում են 119 դոլարից, իսկ նախագահական համարն արժե 699 դոլար։ Կարճ ասած, թե եգիխտական հյուրանոցում ինչպիսի ծառայություններից է օգտվել տիկին Թրամոը մնում է միայն կռահել։



© NEWS.am STYLE