HBO-ն դժգոհ է Թրամփի մեմերից

14:07   4 նոյեմբերի, 2018

Աշխատանքային շաբաթը Դոնալդ Թրամփը որոշել է ավարտել ուրախ նոտայով՝ ուրբաթ իր թվիթերյան էջում նա հրապարակել է սեփական նկարը «Պատժամիջոցները մոտենում են» խոստմամբ («Գահերի խաղը» սերիալի նմանությամբ)։

HBO կաբելային (մալուխային) ալիքը, որի գլխավորությամբ իրականացվում են սերիալի նկարահանումները, դժգոհություն է հայտնել այս մեմի առնչությամբ․ «Մենք նախապես ոչինչ չենք իմացել այս հրապարակման մասին եւ կգերադասեինք, որ մեր ֆիրմային արտահայտությունը չօգտագործվի քաղաքականության համատեսքտում»։

Թեեւ այս պատմությունը դեռ շարունակություն չի ստացել, սակայն այն միակը չէ իր տեսակի մեջ։ Նմանատիպ մի դեպք է պատահել Ֆարել Ուիլյամսի հետ։

Երաժիշտը վրդովված էր, որ Թրամփը ընտրողների հետ հանդիպմանը դուրս է եկել իր Happy երգի ներքո։ Առաջին հերթին, դա առանց երգչի պաշտոնական թույլտվությունը ստանալու է եղել։ Երկրորդ, այն տեղի է ունեցել 11 մարդու մահվան պատճառ դարձած Փիթսբուրգի ողբերգությունից ընդամենը ժամեր անց։



© NEWS.am STYLE