Ժիզել Բյունդխենը՝ բանվորական հանդերձանքով եւ բարձրակրունկներով

17:37   4 նոյեմբերի, 2018

Շլացնող բրազիլացի մոդել Ժիզել Բյունդխենը իր տեսքով հիացրել է Լոս Անջելեսում Century City Mall մասնավոր երեկույթի հյուրերին։

38-ամյա մոդելը հանրությանը ներկայացել է նուրբ ոսկեգույն կոմբինիզոնով, որն ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։

Զգեստը կարվել էր կարգո տերմինալի աշխատողի ոգով, սակայն Ժիզելի հագին այն ավելի քան գայթակղիչ էր։ Նրա տեսքը լրացնում էին նորաձեւ բարձրակրունկով բոկոտիկ-բոտիլիենները։

Այս ամբողջ գեղեցկությունը ընդգծում էին «նյուդ» ոճի դիմահարդարումն ու բարձր ձիու պոչը։

Աղբյուրը՝  Dailymail

Լուսանկարըները՝ Backgrid



© NEWS.am STYLE