Ոչխարի բրդից մուշտակները՝ սեզոնի թրենդ (ֆոտո)

16:12   4 նոյեմբերի, 2018

Սեզոնի ամենանորաձեւ թրենդներից մեկը մուշտակներն են ոչխարի բրդից։ Harper’s Bazaar-ը խորհուրդ է տալիս նորաձեւության սիրահարներին կենտրոնանալ։

«Դասականին հավատարիմները նախընտրում են սովորական բրդյա վերարկու, իսկ ի՞նչ անեն նրանք, ում հոգնեցրել են սովորական մոդելները, իսկ փքված բաճկոնները չափազանց ծանր ու սպորտային են թվում», - հարց է ուղղում պարբերականը՝ խորհուրդ տալով ուշադրություն դարձնել ոչխարի բրդից սպիտակ մուշտակներին՝ երկար կամ կարճ, գոտիներով կամ մեծ կոճակներով, տարողունակ գրպաններով ու օձիքներով։

Մի քանի մուշտակներ կարվում են թեթեւ մետաքսյա աստառով, ուստի դրանցում հարմար կլինի զով եղանակին, բայց ոչ սառնամանիքին։

Մյուսները բավականին հաստ են դրանք +5-ից մինչեւ - 20 աստիճան ջերմության պայմաններում կրելու համար։ Համադրել դրանք կարելի է ինչի հետ ասես՝ կապույտ ազատ կամ սեւ նեղ ջինսերի, բրդյա տաբատների եւ կենդանական տպագրությամբ մատիտ-շրջազգեստների, կյուլոտ տաբատների եւ բոտֆորտների հետ։ Իսկ եթե վախենում եք կեղտոտել սպիտակ մուշտակը, փնտրեք գունավոր մոդելներ, օրինակ՝ կարմիր, կապույտ, բեժ։

Լուսանկարները՝ Harper’s Bazaar



© NEWS.am STYLE