Օլգա Բուզովայի մոտ արթնացել է մայրական բնազդը

13:13   4 նոյեմբերի, 2018

Ամեն ինչ փոքրիկ Սոնյայի տեսանյութից է ի հայտ եկել, ով ցանկանում էր ծանոթանալ իր կուռքի հետ։ Սկզբում նա հուզիչ պար է պարել Օլգայի հետ, իսկ հետո հանդիսավոր հանձնել է նվերներ․ նամակ, երկու խաղալիք արջուկ եւ փայլերով նոթատետր։ «Այստեղ կգրես քո գաղտնիքները», - ասել է աղջիկը։ Երգչուհին գրկել է նրան եւ չի ցանկացել բաժանվել։ «Կարելի՞ է ես նրան ինձ հետ տանեմ», - Բուզովան ծիծաղելով հարցրել է նրա ծնողներին։ Տեսանյութը շատ մեկնաբանությունների է արժանացել, որոնցում երկրպագուները Օլյային կանացի երջանկություն են մաղթել։ Այն հարցին, թե չի մտածում արդյոք Օլգան երեխաների մասին, երգչուհին պատասխանել է«Շատ վազուց»։

View this post on Instagram

A post shared by Ольга Бузова (@buzova86) on

Նշենք, որ Բուզովայի անձնական կյանքը ոչ մի կերպ չի դասավորվում։ Վերջերս նա փորձել է տղամարդ գտնել «Замуж за Бузову» շոուի ժամանակ։ Սակայն, Դենիս Լեբեդեւը, ում ընտրել է հաղորդավարուհին եզրափակչում, խաբել է նրան։ Օլգա Բուզովան վարում է «Դոմ 2» ռեալիթի շոուն, ձայնագրում է երգեր եւ առաջ է տանում իր բիզնես նախագծերը։ Այդուհանդերձ նա միայնակ է, իսկ ծանրաբեռված օրվա ավարտին նրան տանը դիմավորում են շնիկները։



© NEWS.am STYLE