Գեղեցկուհի Սիրուշոյի հմայիչ street style-ը

13:43   4 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում վերջին շրջանում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։

Սիրուշոն իր Instagram-ում այսօր նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում սիրված երգչուհին ներկայացրել է ոճային տեսքով։ Իր միկրոբլոգում տեղադրած լուսանկարներում Սիրուշոն կրում է ճերմակ, բարձր գոտիով տաբատ եւ նույն գույնի վերնաշապիկ, շագանակագույն վերարակու եւ այդ ոճին համապատասխան բարձրակրունկներ։ Երգչուհին լուսանկարներից մեկում ձեռքին ունի պահած նաեւ անձրեւանոց։ Լուսանկարներն արված են Մոսկվայում, որտեղ ելույթ է ունեցել հայտնի երգչուհին։

Նշենք, որ ավելի վաղ րգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում սիրված երգչուհին ներկայացրել էր իր հմայիչ լուքը։ Իր տեղադրած լուսանկարում Սիրուշոն կրում էր ջինսե տաբատ եւ վերնաշապիկ, կանաչ վերնազգեստ եւ կանաճ աշնանային, ոճային կոշիկներ։

 



© NEWS.am STYLE