Սկանդալային Եվա Ռիվասը՝ խորը դեկոլտեով շքեղ զգեստով

14:37   4 նոյեմբերի, 2018

Եվա Ռիվասի Instagram-ը բավականին ակտիվացել է հատկապես վերջին ժամանակահատվածում: Երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հիմնականում ներկայացնում է իր առօրյան, հանգիստը եւ ժամանցը։
 
Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասին իր երկրպագու-հետեւորդներն արդեն բազմիցս հասցրել են տեսնել զանազան բիկինիներով, իսկ այս անգամ համարձակ երգչուհին ներկայացել է դասական հանդերձանքով, որը շեշտել է նրա յուրահատուկ ոճը:

Սկանդալային երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սեւ, խորը դեկոլտեով, երեկոյան զգեստով։ Կուլիսներում արված լուսանկարին կից նա կատարել է ռուսալեզւ հետեւյալ գրառումը․ «Շնորհակալություն հանդիսատեսին առատ ծափողջյունների համար։ Սա օդ է առանց որի ես շնչահեղձ կլինեմ ու կմեռնեմ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան  Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, լուսանկարներ էր հրսպարակել, որոնցում երգչուհին ներկայացել էր ուլտրակարճ կիսաշրջազգեստով, սակայն, նա շեշտը դրել էր իր ոտքերի եւ զուգագուլպաների վրա, որոնց մասին հիշատակել էր իր գրառման մեջ։ Լուսանկարներից մեկին կից Եվա կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Նույնիսկ ոտքերս են թագադրված»։



© NEWS.am STYLE