Գայթակղիչ Լիլուի նոր լուսանկարը

15:42   4 նոյեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո նջվում է, նոր լուսանկար է տեղադրել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  է հմայիչ տեսքով։ Լուսանկարում երգչուհին հատուկ հավելվածի օգնությամբ փայլեր է ավելացրել մազերին եւ մեղմ ժպտում է։ Հմայիչ լուսանկարին կից, սակայն երգչուհին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։

 



© NEWS.am STYLE