Մեգան Մարքլն անվանական պայուսակ ունի

16:47   4 նոյեմբերի, 2018

Ցանկանու՞մ եք այնպիսի պայուսակ ունենալ, ինչպիսին արքայազն Հարրիի կինն ունի, ապա վճարեք 110 դոլար)))) թանկ չէ, հաշվի առնելով, որ հեղինակը դիմահարդարման աշխարհում հայտնի վարպետ Դենիել Մարտինն է եւ պայուսակն էլ մեկը չէ, դրանք մի քանիսն են։

Պայուսակները վաճառքի կհանվեն շուտով։ Պայուսակները պատրաստվել են համաշխարհային ճանաչում ունեցող մոդելավորող Cuyana-ի հետ համատեղ։  Ի դեպ, ասում են, որ  Մեգան Մարքլը պաշտում է նրա աշխատանքները։ Այս հավաքածուն կարող է ծառայել, ինչպես կլաչ, այնպես էլ կոսմետիկ միջոցների համար նախատեսված հարմարանք, որի մեջ կտեղավորվեն ոչ միայն կոսմետիկ անհրաժեշտ պարագաներ, այլեւ տարաներ։

 

Աղբյուրն ու լուսանկարը՝ People



© NEWS.am STYLE