VARDA-ն ձողի վրա կրքոտ պար է ցուցադրել

17:07   4 նոյեմբերի, 2018

VARDA-ն հաճախ է իր միկրոբլոգի հետեւորդներին դիմում՝ բարձրացնելով բավականին լուրջ ու կարեւոր հարցեր: Նա զրուցում է նրանց հետ բավականին հուզիչ հարցերի շուրջ եւս, երբեմն նաեւ փիլիսոփայական մեկնաբանություններ է տալիս այն կամ այն հարցին:

Տաղանդավոր պարուհի եւ բիզնես լեդի VARDA-ն այսօր իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ձողի վրա կրքոտ պար է ցուցադրել։ Գայթակղիչ տեսանյութին կից, սակայն պարուհին գրառում չի թողել, որը շատ զարմանալի է։

Ավելի վաղ գեղեցկուհի պարուհին անդրադարձել է կյանքի նպատակներին:

«Ես տեսել եմ ցանկությունների ու երազանքների մեջ խորտակվող մարդկանց: Երազանքները զրկել են օդից, իսկ ցանկությունները ձգել են դեպի ցած: Երբեւէ դավաճանե՞լ եք ձեր երազանքներին»,- հարցրել է VARDA-ն:



© NEWS.am STYLE