Բելլա Հադիդը պարծեցել է անթերի կազմվածքով․ շաբաթվա լուքը

18:03   4 նոյեմբերի, 2018

22-ամյա մոդել Բելլա Հադիդը չի դադարում զարմացնել երկրպագուներին եւ լրատվամիջոցներին։ Վերջին նորաձեւության սենսացիան․ Բելլային լուսանկարել են սպիտակ աշնանային գործվածքով զգեստով եւ երկարաճիտ կոշիկներով։

Լուքը համալրել է Chanel ապրանքանիշի ոսկեգույն գոտին եւ նույնանման ականջօղերը։ Հենց նման անսամբլով նա ներկայացել է Victoria's Secret-ի փորձին։

Ի դեպ, հենց այդ օրը հաստատվել է նրա մասնակցությունը Victoria's Secret-ի ցուցադրությանը, որը տեղի կունենա Նյու Յորքում։ Այն նշանակված է դեկտեմբեր ամսվա սկզբին։

 

 

 

Աղբյուրը՝ DailyMail

Լուսանկարները՝ SplashNews



© NEWS.am STYLE