«Թոփ մոդել ԱՊՀ-2018»-ի հաղթողը, մրցանակակիրները, լողազգեստներն ու շքեղ զգեստները՝ NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում

10:05   5 նոյեմբերի, 2018

Երեկ Երեւանում կայացավ «Թոփ մոդել ԱՊՀ-2018» գեղեցկության մրցույթը, որի հաղթողն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, դարձել է Ռուսաստանը ներկայացնող Դարյա Բարանովան:

Այս տարի մրցույթի եզրափակչին մասնակցում էին 21 գեղեցկուհիներ, որոնք Հայաստան էին ժամանել ԱՊՀ տարբեր երկրներից: Հայաստանը մրցույթին ներկայացնում էին երեք գեղեցկուհիներ՝ Եվա Բաղդասարյանը, Վիկտորյա Մարգարյանն ու Թինա Հայրապետյանը:

Եվա Բաղդասարյանը, որին հայ հեռուստադիտողը շատ լավ ճանաչում է հայկական հեռուստասերիալներից, դարձավ մրցույթի 4-րդ մրցանակակիր: Բոլոր 21 գեղեցկուհիներն էլ մրցույթի կազմկերպիչների կողմից արժանացան տարբեր մրցանակների, իսկ երեկոն իր կտարումներով թեժացրեց Ջուսը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE