Ալեքսիս Օհանյանը՝ Լիսաբոնի վեբ-գագաթաժողովի պատվավոր հյուր

14:05   5 նոյեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը կդառնա եւ արդեն ոչ առաջին անգամ, Լիսաբոնում վեբ-գագաթաժողովի պատվավոր հյուրը: Reddit եւ Initialized Capital ընլերության հիմնադիրը Instagram-ի իր էջում հաղորդել է, որ վաղը ժամանելու է Պորտուգալիայի մայրաքաղաք:

Համաժողովը կմիավորի ծրագրավորողներին, լրագրողներին, գործարարներին, ներդրողներին, սթարթափ նախագծերի մշակողներին: Այս մեծ վեբ համաժողովի զգալի մասը նվիրված կլինի արհեստական ինտելեկտի հետ կապված աշխատանքներին:

Ավելի վաղ Ալեքսիս Օհանյանը երկու երկրպագուներին Metallica խմբի համերգի տոմս է նվիրել, ինչի մասին Reddit եւ Initialized Capital կայքի հիմնադիրը հայտնել է իր Instagram-ում։  Համերգը տեղի կունենա Սան Ֆրանցիսկոյում, հանգստյան օրերին, սակայն Ալեքսիսը, ով այդ խմբի մեծ երկրպագուն է, չի կարող գնալ համերգին, որը մտադիր է այն կազմակերպել ակուստիկ ոճում։

«Հենց նոր Metallica խմբի համերգի երկու տոմս տվեցի, որը կանցնի Սան Ֆրանցիսկոյում։ Նրանք լավ ձեռքերում է», - մակագրել է Ալեքսիսը լուսանկարը։

Ավելի վաղ Ալեքսիսը այն հարցին, թե որն է ամենաարժեքավոր խորհուրդը, որ դուք ստացել եք, Օհանյանը պատասխանել է․

«Ցանկանում էի առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն երկրի երկու շատ մարդիկ ինձ ասացին (յուրաքանչյուրն առանձին), որ երկրում ուժեղ կանայք են հարկավոր այդ պաշտոնի համար, եւ եթե ես լուրջ փոփոխություններ եմ ուզում, ապա պետք է օգնեմ նման կանանց հասնել հաջողության եւ զբաղեցնել աղդեցիկ պաշտոններ։ Լիդերություն նշանակում իմանալ, երբ լինել լիդեր եւ երբ հետեւել։ Մեր հասարակության մեջ բոլորիս համար էլ կան հնարավորություններ, որպեսզի լիդեր դառնաք՝ ընդունելով եւ օգնելով մեզնից լավագույններին», -պատասխանել է Օհանյանը։

«Quartz-ի հետ առաջնորդությունն եւ դրա դերը պետք է ամենաազդեցիկը լինեն մեր հասարակությունում, որպեսզի ամեն ինչ դեպի լավը փոխվի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար», - նշել է Ալեքսիսը լուսանկարի ներքո։



© NEWS.am STYLE