Միխայիլ Գալուստյանի համերգին տղամարդը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին

15:10   5 նոյեմբերի, 2018

Միխայիլ Գալուստյանի համերգին տղամարդը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին, ինչի մասին իր միկրոբլոգում հայտնել է անձամբ Գալուստյանը:

Միշան Instagram-ում տեսանյութ է հրապարակել Տոմսկում համերգից, որտեղ ելույթ է ունեցել Ալեքսանդր Ռեւայի հետ:

«Շնորհակալություն ձեր ժպիտների եւ ծիծաղի համար: Եվ, իհարկե, շնորհակալություն այդ համարձակին, որ հենց մեր arthurpirozhkov համերգին նա որոշեց ամուսնության առաջարկություն անել: Կեցցես», - տեսանյութին կից գրել է Միխայիլը:

View this post on Instagram

A post shared by Михаил Галустян (@m_galustyan) on

Ինչպես արդեն հայտնել ենք, Գարիկ Մարտիրոսյանի կինը վերջերս հրապարակել է «Երգիծաբանի կնոջ օրագիրը» իր գիրքը։ Այն Գարիկի մասին է։

«Այն այժմ վաճառքի է հանված, իսկ Միխայիլ Գալուստյանը որոշել է գովազդել Ժաննայի գիրքը։

Հարգելի հումորասերներ։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան գրել է հսկայական եւ հումորային գիրք՝ «Երգիծաբանի կնոջ օրագիրը»։ Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Կոնստանտին Խաբենսկու բարեգործական հիմնադրամին, որն օգնում է հիվանդ երեխաներին։ Այն արդեն վաճառվում է  բոլոր գրախանութներում։ Այն կարող եք պատվիրել նաեւ jannalevina_martirosyan հասցեով։

Հ․Գ․Ես կարդացել եմ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» եւ ցանկանում են նշել, որ հենց այդ հունորիստի կինը ոչնչով չի զիջում հենց հումորիստին», - գրել  Գալուստյանը։



© NEWS.am STYLE