Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ ԱՄԷ-ի մզկիթում

17:01   5 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան շարունակում է հանգստանալ ԱՄԷ-ում: Հայ շոումենի կնոջ Instagram-ից դատելով՝ Ժաննան այցելել է աշխարհի ամենամեծ 6 մզկիթներից մեկը, որը գտնվում է Աբու Դաբիում:

«Այսօր իսլամ դավանող իմ ընկերուհիները՝ Լիման եւ Տոման, ինձ ցույց տվեցին Զայդ շեյխի մզկիթը՝ աշխարհի ամենամեծ 6 մզկիթներից մեկը: Այն գտվում է Աբու Դաբիում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում:

Ափսոս, որ նկարը եւ տեսանյութը չեն կարողանում փոխանցել այս տաճարի ողջ գեղեցկությունը եւ վեհությունը, բայց հրապակումը դիտելուց հետո ձեզ մոտ անպայման ցանկություն կառաջանա այստեղ լինել:

«Ես հաճախ եմ զղջում այն ամենի համար, ինչ ասել եմ, բայց հազվադեպ են ափսոսում, որ լռել եմ»: Աբդուրահման Ջամի՝ տաջիկ եւ պարսիկ գրող եւ սուֆիզմի փիլիսոփա», - ավելի ուշ Ժաննան մեջբերել է այս խոսքերը:



© NEWS.am STYLE