Կամիլա Կաբելլոն, Նիկի Մինաժը եւ MTV EMA 2018-ի այլ հաղթողները

16:15   5 նոյեմբերի, 2018

Ավելի վաղ պատմել էինք, որ Բիլբաոյում տեղի ունեցավ MTV EMA 2018 մրցանակաբաշխությունը: Կարմիր գորգի կերպարներից հետո անցնում ենք հաղթողներին:

Կամիլա Կաբելլոն դարձել է մրցանակաբաշխության հաղթահերոսը՝ ստանալով 4 մրցանակ «Լավագույն կատարող», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն երգ», «Լավագույն ամերիկացի կատարող» անվանակարգերում:

Բոլոր անվանակարգերում երգչուհու հաջողության գրավականը դարձել է նրա Havana հիթը, որը Spotify-ում մեկ միլիարդ լսումներ  է հավաքել:

Նիկի Մինաժը հաղթել է «Լավագույն իմիջ» եւ «Հիփ-հոփի լավագույն կատարող» անվանակարգերում:

Դուա Լիպան հաղթել է «Լավագույն փոփ արտիստ» անվանակարգում:

Իսկ Կարդի Բին՝ «Լավագույն նոր կատարող» անվանակարգում:

Էլեկտրոնային երաժշտության լավագույն կատարող է ճանաչվել ամերիկացի երաժիշտ Քրիս Կոմստոկը, որը հայտնի է որպես Marshmello: Արարողությանը նա հայտնվել է իր հայտնի դիմակով, որն ամբողջությամբ թաքցնում է գլուխը:

Ջանեթ Ջեքսոնը արժանացել է Global Icon Award պատվավոր մրցանակին:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ WENN, PA, AFP, Getty, Dave J Hogan, WireImage



© NEWS.am STYLE