Քիմ Քարդաշյանը պատասխանել է իր հետ սեքսի մասին պատմած նախկին բոյֆրենդին

22:15   5 նոյեմբերի, 2018

Եվ այսպես, նոր սկանդալային իրավիճակ Քիմ Քարդաշյանի համար: Թեեւ 38-ամյա հայուհին վերջերս Բալիում իր հանգստի հետ կապված արդեն հայտնվել էր սկանդալային պատմության մեջ, բայց սկանդալները նրան ամենուր են հետապնդում:

Այս անգամ առանձնացել է նրա բոյֆրենդ Ray J-ն, որի հետ հայուհին տեսագրել էր իր հանրահայտ սեքս-տեսանյութը: Ray J-ն վերջին հարցազրույցում հիշել է, ինչպես  է «զվարճացել» Քիմի հետ: Հիշեցնենք, որ զույգը հանդիպում էր 2005-2007 թվականներին:

«Քիմը տարեկան 100 հազար դոլար էր ծախսում սթրինգի վրա, նրա Louis Vuitton պայուսակը լեփ-լեցուն էր սեքս խաղալիքներով:

Մենք զիլ ժամանակ ենք անցկացրել. կազմակերպում էինք սեքս-մարաթոններ: Բայց նրան դուր չէր գալիս, երբ քրտնում էր, եւ Քիմը դադարեցնում էր՝ մեյքափ անելու համար:

Նույնիսկ սեքսի ժամանակ նա մտածում էր այն մասին, որ լույսն իր վրա ճիշտ ընկնի: Նրան դուր էր գալիս սեքսի ժամանակ անջատված երեւալ, իսկ երբեմն նա սկսում էր խելահեղ բաներ անել:

Նա սեքսից հետո մշտապես Cristal շամպայն էր պատվիրում»,- պատմել է տղամարդը

Իր հետ սեքսի մասին պատմություններին Քիմը պատասխանել է միկրոբլոգում երկրպագուներից մեկին, որը գրել է.

«RayJ-ն, որն անընդհատ պատմում է ինտիմ մանրամասների մասին, թերարժեքության բարդույթ ունի: Հուսով եմ, Քանյեն ուշադրություն չի դարձնում այդ հիմարին», - գրել է օգտատերը:

«Կամ դա ցույց է տալիս, որ Ray J-ն հիվանդագին ստախոս է: Մի հավատացեք այդ պատմությանը: Դա այնքան ծիծաղելի է», - պատասխանել է Քիմը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, WireImage



© NEWS.am STYLE