Քիմ Քարդաշյանը ցույց է տվել իր տատիկին, մայրիկին, դստերն ու զարմուհուն

10:32   6 նոյեմբերի, 2018

Իսկ մենք մտածում ենք, թե ինչու է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մոր մոտ ամեն ինչ ստացվում։ Նա հիանալի գործարար է, գիտի, թե որտեղ եւ ինչից գումար վաստակի։ Ի դեպ, հենց նա է ժամանակից Քիմին խորհուրդ տվել նկարահանել սեքս-տեսանյութ եւ այն տեղադրել համացանցում՝ այն վաճառելով հայտնի մի ընկերության, որը մասնագիտացվածէ  մեծահասակների համար ֆիլմերի արտադրության մեջ։ Դրանից հետո, ինչպես հայտնի է, Քիմի կարիերան հասավ պիկի։

Եվ այս ամենը նրա համար, որ Քրիսը կենդանակերպի նշանոց կարիճ է։ Իսկ նրանք կարողանում են գումար աշխատել։

Երեկ (հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ ժամային տարբերությունը, նրա ծննդյան օրը դեռ չի ավարտվել) Քրիս Ջենների ծննդյան օրն էր։ Նա դարձավ 63 տարեկան։

38-ամյա հայուհին իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում պատկերված են նրա մայրը, տատիկը, դուստր Չիկագոն եւ զարմուհի Նորթը։

«Աշխարհի ամենալավ մոր ծնունդը շնորհավոր։ Ինչ էի անելու առանց քեզ։ Իմ հենարան, դու իմ ամեն ինչն ես։ Ես շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, ինչ արել ես մեզ համար։ Դու իրականում մեր լավագույն աջակիցն ես, լավ ընկերը, ում մասին կարող էր յուրաքանչյուրը երազել։ Ես այնքան եմ քեզ սիրում», - էմոցիոնալ գրել է Քիմը՝ լուսանկարին կից։



© NEWS.am STYLE