Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը վարձել են մասնավոր դատավորի, որպեսզի, «նվաճեն» երեխաների խնամակալությունը

11:11   6 նոյեմբերի, 2018

Այս զույգն իր ապահարզանով, ազնիվ խոսք, արդեն զզվացրել է։ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը մտադիր են դատարանում «նվաճել» երեխաների խնամակալությունը։

Զույգը ոչ մի կերպ չի կարողանում լուծել երեխաների համատեղ խնամակալության խնդիրը։ Դատարանը Փիթին թույլատրել է տեսնել երեխաներին, ինչը հունից հանում է դերասանուհուն, ավելին, Ջոլիին զայրացնում է նաեւ այն, որ դերասանն իրավունք ունի արգելել եւ արգելում է երեխաներին առանց իր թույլտվության լքել ԱՄՆ-ն։

Վերջերս հայտնի է դարձել, որ Փիթն ու Ջոլին հանդիպել եւ քննարկել են այն ամենը, ինչ վերաբերում է երեխաների խնամակալությանը։ Բրեդը գնացել էր Էնջիի տուն։ Այդ հանդիպումն ամուսինների համար առաջինն էր բաժանությունից հետո, չհաշված ընտանեկան հոգեբուժի հետ անցկացրած սեանսները, որոնք նրանց պարտավորեցրեց գնալ դատարան։

Սակայն, ոչինչ չի օգնել։ Ինչպես գրում է TMZ-ը, Էնջին եւ 54-այմա Փիթը Գերագույն դատարանից խնդրել են, որպեսզի նրանց ժամանակ տա մինչեւ 2019թ․-ի հունիսը, որպեսզի վերջնականապես լուծեն այդ խնդիրը։ Ավելին, իրենց խնդրի լուծման համար աստղերը մասնավոր դատավոր են վարձել։

Մասնավոր դատավորը, Էնջին եւ Փիթը դեկտեմբերի 4-ին կնստեն մեկ սեղանի շուրջ եւ կպարզեն հարաբերություններն յանքան ժամանակ, մինչեւ ընդհանուր հայտարարի գան։ Ջոլին ցանկանում է միանձնյա խնամակալություն, Բրեդը ցանկանում է՝ 50/50։ Ողջ այս կոմեդիան կտեւի մեկ ամիս։ Այնուհետեւ մասնավոր դատավորը  կօգնի լուծել նաեւ համատեղ սեփականության բաժանման հարցը։

Լուսանկարները՝ Vanity Fair, Getty



© NEWS.am STYLE