Ջորջ Քլունին իր Harley-Davidson-տ օնլայն վաճառքի է հանել

12:10   6 նոյեմբերի, 2018

Այս զույգին մենք յուրահատուկ սիրով ենք սիրում, ասեք, որ համով են։ Խոսքը՝ Ջորջ եւ Ամալ Քլունիների մասին է։ 57-ամյա դերասանը որոշել է eBay-ում վաճառքի հանել իր՝ Harley-Davidson մոտոցիկլը, որն արժե մոտավորապես 150 000 դոլար։

Դերասանը որոշել է աճուրդի հանել իր մոտոցիկլը՝ բարեգործական նպատակներով։ Դրա վաճառքից ստացված գումարը կտրամադրվի  Homes for Troops հիմնադրամին, որն ամերիկացի վետերանների համար տներ է կառուցում։

Մոտոցիկլի սկզբնական գինը 25 000 դոլար է։ Ի դեպ, այս ամենը դերասանն անում է հանուն Ամալ Քլունիի, ով վախեցել էր, երբ Ջորջն Իտալիայում այս տարվա հունիս ամսին վթարի էր ենթարկվել, երբ մոտոցիկլով գնում էր նկարահանումների։

Այդ ժամանակ դերասանին հիվանդանոց են տեղափոխել եւ ուշքի են բերել։ Դրանից հետո Ամալն ամուսնուն արգելել է երթեւեկել մոտոցիկլով։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid, Getty



© NEWS.am STYLE