Հրուշ Աճեմյանը լուսանկարել է կրքոտ Քլոե Քարդաշյանին

13:15   6 նոյեմբերի, 2018

Եվ այսպես, ինչով մեզ այսօր կուրախացնի Քլոե Քարդաշյանը (ի դեպ, նկատել եք, որ ի տարբերություն Քորթնիի եւ Քիմի Քլոեն շատ է նման հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին)։ Եվ այսպես, 34-ամյա ռեալիթի-շոուի աստղը որոշել է նոր կերպարում ներկայանալ։

Դրա համար նա ուղեւորվել է լողափ եւ որոշել է իրեն ավազով պատել։ Արդյունքում ստացվել է այսպիսի սեքսուալ կերպար։ Քլոեին լուսանկարել է նրա ոճաբան եւ ընկերուհի Հրուշ Աճեմյանը։

«Ես այնքան շատ եմ սեր տենչում, որ օվկիանոսն ինձ խանդում է», - մեկնաբանել է իր Instagram-ի լուսանկարը ռեալիթի-շոուի աստղը։

Ավելի վաղ Քլոեն շնորհավորել էր մոր՝ Քրիս Ջենների տարեդարձը, ով դարձավ 63 տարեկան։

«Ես այնքան շատ եմ քեզ սիրում, առանց քեզ ես չէի դառնա այն, ինչ հիմա կամ», - գրել էր Քլոեն։



© NEWS.am STYLE