Ալեքսիս Օհանյանը ալբոմ կձայնագրի՞

19:16   6 նոյեմբերի, 2018

Այս տղան քայլող կրեատիվ է։ Ի դեպ, այ այս լուսանկարները, որոնք Ալեքսիս Օհանյանը հրապարակել է իր Instagram-ում, մենք շատ արագ պահեցինք, քանզի Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը զգուշացրել էր, որ կարող է շատ մոտ ժամանակները ջնջել այն։

Լուսանկարում Ալեքսիսը դստեր՝ Օլիմպիայի  հետ է, իսկ լուսանկարը, բնականաբար հատուկ հավելվածի միջոցով է արված։

Սակայն, մեզ հետաքրքրեց նրա միկրոբլոգում հրապարակված մեկ այլ լուսանկար։ Խոսքը մեր նյութի գլխավոր նկարի մասին է։ Ալեքսիսը հետաքրքրություն է առաջացրել բարձրախոսի առջեւ արված լուսանկարով, նշելով՝ «շուտով բոլորդ կլսեք»։ Օհանյանի միկրոբլոգի էջի հետեւորդները ենթադրել են, որ նա ալբոմ է ձայնագրում։

Իսկ երեկ Օհանյանն իր Instagram-ում հայտնել էր, որ ժամանել է Պորտուգալիայի մայրաքաղաք, որտեղ մասնակցելու է համաժողովի։

Համաժողովը կմիավորի ծրագրավորողներին, լրագրողներին, գործարարներին, ներդրողներին, սթարթափ նախագծերի մշակողներին: Այս մեծ վեբ համաժողովի զգալի մասը նվիրված կլինի արհեստական ինտելեկտի հետ կապված աշխատանքներին:

 

 



© NEWS.am STYLE