«Կանայք զարմանալի էակներ են, սկզբում ժամանակ ենք ծախսում շպարվելու, ապա այն մաքրելու համար». VARDA

18:03   6 նոյեմբերի, 2018

VARDA–ն շարունակում է իր լուսանկարներով ուրախացնել իր միկրոբլոգի հետեւորդներին։ Այս անգամ նա անդրադարձել է շպարի թեմային՝ թեմա, որը առանձնապես զայրացնում է տղամարդկանց, երբ ինչ–որ տեղ գնալուց առաջ կանայք ժամերով շպարվում են։

Իր Instagram–յան էջում VARDA–ն հրապարակել է ահա այսպիսի լուսանկար եւ հետեւյալ գրառումը կատարել.

«Երբ դու ավարտել ես դիմահարդարման կուրսերը եւ քնելուց առաջ որոշել ես տնային աշխատանքը կատարել։ Մենք՝ կանայքս, զարմանալի էակներ ենք, սկզբում ժամանակ ենք ծախսում շպար քսելու, ապա այն մաքրելու համար...Ես այդ գործընթացը «Ծիսակարգ» եմ անվանում։ Եվ հատուկ ուշադրություն եմ դարձնում շպարվելու եւ քնից առաջ մաշկը մաքրելու վրա։ Առանց գեղեցկության իմ օգնականների ես երբեք չեմ գիշերի հյուրերի տանը»,–գրել է հայուհին։

 



© NEWS.am STYLE