«Ես ունեմ բոլոր տվյալները, որպեսզի երգեմ մեծ բեմում․ ես չունեմ ձայն ու լսողություն եւ չունեմ երաժշտական կրթություն»․ Գարիկ Մարտիրոսյանի կին

16:18   6 նոյեմբերի, 2018

Գրողը տանի, Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինայի հումորն ու սարկազմը շատ լավն է։  Իր Instagram-ում հայ հումորիստի կինն իր հետեւորդներին պատասխան է հրապարակել, որում ներկայացրել է Վիա Գրա խմբի նոր կազմի մասին, օգտատերերը Ժաննային խորհուրդ էին տվել բեմ բարձրանալ եւ երգել։ Ժաննայի պատասխանը հնչել է հետեւյալ կերպ․

«Երեկվա իմ գրոռումից հետո բազմաթիվ առաջարկություններ են ստացել հանդես գալ ոչ թե խմբում, այլ միայնակ։ Իսկ ինչու՞ ոչ։ Մեծ բեմ բարձրանալու համար բոլոր տվյալներն ունեմ․ ես չունեմ ձայն, չունեմ լսողություն,  եւ բնականաբար, երաժշտական կրթություն չունեմ։ Ամենակարեւորն ու հիմնականն այն է, որ ես երգելու մեծ ցանկություն ունեմ, իսկ դա գլխավորն է։ Ես ածխատասեր եւ ադեկվատ մարդ եմ։ հասկանում եմ, որ վոկալս այնքան էլ ուժեղ չէ, սակայն ես պատրաստ ոմ մի երկու դասի հաճախել։

Այո, ինձ հարկավոր է միայն սկսել։ Շատ մարդիկ կան մեր էստրադայում, որոնք երազում են աստղ դառնալու մասին, սակայն չունեն ոչ ձայն, ոչ լսողություն։ Ես նրանց համար թունելի վերջում լույսը կդառնամ, օրինակը, թե ինչպես են երազանքներն իրականանում։ Այո, տաղանդավոր մարդկանց շրջանում ես շատ նախանձողներ կունենամ եւ դա նորմալ է, քանի որ ես ավելի լավն ու ավելի հայտնի կլինեմ ավելի հաջողակ եւ հարուստ։ Գնամ ու այսօր նոր ալբոմ ձայնագրեմ։ Այնպես, որ վաղվանից այթյուններից ներբեռնեք 50-ականների սուպերհիթերի իմ ալբոմը»։

 



© NEWS.am STYLE