Գարիկ Մարտիրոսյանը Comedy club-ի հետ Պետերբուրգում

17:26   6 նոյեմբերի, 2018

Comedy club-ը ռուսական քաղաքներով հանդես է գալիս ելույթներով, եւ այժմ հումորիստները գտնվում են Պետերբուրգում։ Ելույթների ընթացքում Գարիկ Մարտիրոսյանը թիմի հետ հաճախել է ռեստորան, որը շոուի ռեզիդենտներից մեկին է պատկանում։ Ուրախ լուսանկար եւ ոչ պակաս ուրախ գրառում, որը լավ ժամացի ապացույցն է։

ComedyClub-ի համերգից հետո «Պիտերից եռյակ»-ից Ալեքսեյ Սմիրնովը մեզ հրավիրեց իր հիանալի հաստատություն։ Հյուրասիրեցին տեղի արտադրության հիանալի գարեջուր եւ ամենահամեղ նեոպոլիտենական պիցցաներով», - գրել է Գարիկը։

Քիչ ավելի վաղ Գարիկի կինն իր Instagram-ում հրապարակել էրիր հետեւորդներին ուղղված պատասխան, որոնք արձագանքել էին նրա լուսանկարին եւ գրառմանը՝ Վիա Գրա խմբի նոր կազմի մասին։ Օգտատերերը Ժաննային խորհուրդ էին տվել բեմ բարձրանալ եւ երգել։

 



© NEWS.am STYLE