Դերասանուհի Մերի Հակոբյանի գայթակղիչ լուսանկարը

11:33   6 նոյեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի, հմայիչ հայուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում այնքան էլ ակտիվ չէ: Նա ժամանակ առ ժամանակ հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին՝ նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։

Այս անգամ սերիալային դերասանուհին ու պարզապես գեղեցկուհին իր միկրոբլոգում հրապարակել է մի լուսանկար, որում, նա բավականին ոճային տեսքով է ներկայացել: Մերին իր տեղադրած լուսանկարում կրում է նարնջագույն, աշնանային զգեստ։ Լուսանկարն արված է հայելու առջեւ։ Այն դերասանուհու կողմից մեկնաբանված չէ։

Ի դեպ, ավելի վաղ սերիալային դերասանուհին միկրոբլոգի իր էջում հրապարակել էր մի լուսանկար, որում, նա բավականին ոճային տեսքով էր ներկայացել:

Նա կրում էր ջինսե տաբատով, դասական վերնաշապիկ: Իսկ ոճային կերպարը նա ամբողջացրել էր յուրահատուկ ճերմակ ականջօղերով:



© NEWS.am STYLE