Իդրիս Էլբան՝ ամենասեքսուալ տղամարդն է ըստ People–ի

15:12   6 նոյեմբերի, 2018

Դե ինչ, սկսվում է այն շրջանը, երբ պարբերականն ամփոփում է տարին։ People ամսագիրն ավանդաբար՝ արդեն 33-րդ անգամ անվանել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդուն։

46-ամյա բրիտանացի դերասան Իդրիս Էլբան հայտարարել է, որ սա իր համար անակնկալ է եղել։

«Դե լավ, իսկապես։ Ես երբեմն նայում եմ ինձ հայելու մեջ եւ մտածում եմ.

«Այո՛, ես իսկապես այսօր շատ սեքսուալ եմ»։ Բայց, ճիշտն ասած, սա շատ հաճելի զգացողություն է եւ անսպասելի անակնկալ է։ Դպրոցում ես սպորտով էի զբաղվում, սակայն բարձրահասակ եւ նիհար էի։ Իմ կազմվածքը հեռու էր իդեալական լինելուց։ Ինձ Իդրիսա Ակունա Էլբա էին կոչում։ Ինձ ծաղրում էին։ Բայց հենց մորուք աճեցրեցի, դարձա ամենացանկալին կորպուսում»,–ասել է դերասանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս կոչումին արժանացել է Բլեյք Շելտոնը (Գվեն Ստեֆանի ընկերը)։



© NEWS.am STYLE