Կարճ կիսատաբատ, աշնանային երկարաճիտ կոշիկներ․ Սիրուշոյի նոր լուսանկարը

12:34   6 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն սոցցանցերի իր միկրոբլոգերում բավականին ակտիվ է։ Միկրոբլոգի իր հետեւորդներին ու երկրպագուներին հայտնի երգչուհին ներկայացնում է իր ոճային, շքեղ լուքերը, հանգիստը, ժամանցը, ինչպես նաեւ աշխատանքային հանդիպումներն ու աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող համերգները։

Սիրուշոն իր Instagram-ում այսօր նոր լուսանկար է հրապարակել, որում սիրված երգչուհին կրկին ներկայացրել է ոճային տեսքով։ Սիրուշոն կրում է կարճ կիսատաբատ, աշնանային երկարաճիտ կոշիկներ, իսկ աշնանային լուքը լրացնում է երկար վերարկուն եւ արեւային ակնոցը։

Նշենք, որ ավելի վաղ րգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում սիրված երգչուհին ներկայացրել էր իր հմայիչ լուքը։ Իր տեղադրած լուսանկարում Սիրուշոն կրում էր ջինսե տաբատ եւ վերնաշապիկ, կանաչ վերնազգեստ եւ կանաճ աշնանային, ոճային կոշիկներ։

 



© NEWS.am STYLE