Երգչուհի Ջուսի հերթական սկանդալային կերպարը

13:45   6 նոյեմբերի, 2018

Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով։ Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք հետեւելով նրա Instagram-ի հրապարակումներին: Համարձակ երգչուհին գրեթե միշտ իր միկրոբլոգի հետեւորդ-երկրպագուների հետ կիսվում է իր առօրյայով եւ աշխատանքային պրոցեսով, որոնք լի են անակնկալներով։

Ջուսն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է նոր կորպարում։ Նա կրում է սեւ, կաշվե բոդի, որը զարդարված է քարերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ի զարմանս օգտատեր-երկրպագուների, Ջուսը ներկայացել էր բավականին նուրբ ու եթերային կերպարով: Նա նախընտրել էր նուրբ, ծաղկավոր ու երկարափեշ զգեստ, որի լուսանկարը տեղադրել էր Instagram-ի իր էջի story բաժնում: 

Ջուսը նաեւ մակագրել էր գեղեցիկ լուսանկարը՝ հայտնելով, որ շուտով՝ Երեւանի 2800-ամյակին ընդառաջ, նա կներկայացնի նոր տեսահոլովակ մեր չքնաղ մայրաքաղաքի մասին: Դե ինչ, սպասենք նորություններին:

 



© NEWS.am STYLE