Եվա Ռիվասը՝ խորը դեկոլտեով կարճ զգեստով ցուցադրել է սլացիկ ոտքերը

15:32   6 նոյեմբերի, 2018

Եվա Ռիվասի Instagram-ը բավականին ակտիվացել է հատկապես վերջին ժամանակահատվածում: Երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հիմնականում ներկայացնում է իր առօրյան, հանգիստը եւ ժամանցը։
 
Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասին իր երկրպագու-հետեւորդներն արդեն բազմիցս հասցրել են տեսնել զանազան բիկինիներով, իսկ այս անգամ համարձակ երգչուհին ներկայացել է դասական հանդերձանքով, որը շեշտել է նրա յուրահատուկ ոճը:

Սկանդալային երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սեւ, խորը դեկոլտեով, կարճ երեկոյան զգեստով, որով ցուցադրել է սլացիկ ոտքերը։  Լուսանկարին կից նա կատարել է ռուսալեզու հետեւյալ գրառումը,որում ներկայացրել է իր մայրիկի համար գրված բանաստեղծույունը։ Եվան նաեւ խնդրել է իմիկրոբլոգի իր հետեւորդներին, որ խիստ չդատեն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան  Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, լուսանկարներ էր հրսպարակել, որոնցում երգչուհին ներկայացել էր ուլտրակարճ կիսաշրջազգեստով, սակայն, նա շեշտը դրել էր իր ոտքերի եւ զուգագուլպաների վրա, որոնց մասին հիշատակել էր իր գրառման մեջ։ Լուսանկարներից մեկին կից Եվա կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Նույնիսկ ոտքերս են թագադրված»։



© NEWS.am STYLE