Լիա Զախարյանի հրապուրիչ լուսանկարները

16:01   6 նոյեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը միկրոբլոգի իր էջում հաճախ է ներկայացնում նոր, գրավիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, աշխատանքային եւ առօրյա տեսանյութեր:



Այս անգամ դերասանուհին նույնպես ուրախացրել է միկրոբլոգի իր էջի երկրպագու-հետեւորդներին՝ ներկայանալով վառ լուքով:

Լիա Զախարյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գեղեցիկ դիմահարդարմամբ։ Լուսանկարներում Լիան կրում է խորը դեկոլտեով զգեստ, հանդերձանքի գույնին համապատասխան դիմահարդարում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիան իր Instagram-ի էջի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր շատ կարճ, դեղին գույնի զգեստով: Նրա կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները: Հմայիչ լուսանկարին կից երիտասարդ դերասանուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել:

 



© NEWS.am STYLE