Ռիհաննա vs Թրամփ. Երգչուհու փաստաբանները զգուշացրել են նախագահին հեղինակային իրավունքների խախտման մասին

20:14   6 նոյեմբերի, 2018

Ահա արդեն երկու օր է շոուբիզնեսի աստղերը «հարձակում» են գործում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա այն բանի համար, որ իր քաղաքական ցույցերի ժամանակ նա օգատգործել է Էկսըլ Ռոուզի, Ֆարել Ուիլյամսի, Սթիվեն Թայլերի, Ռիհանայի, Քանյե Ուեսթի եւ մյուս աստղերի երգերը։  Բոլոր աստղերն արդեն իրենց դժգոհությունն են հայտնել այդ փաստի առիթով, իսկ Ռիհաննան իր փաստաբանների միջոցով սպառնացել է 45-րդ նախագահին։

Ինչպես գրում է TMZ–ը, հայտնի երգչուհին ԱՄՆ նախագահին նամակ է ուղարկել։ Ուղերձում իրավաբանները զգուշացնում են նախագահին հեղինակային իրավունքների խախտման մասին քաղաքական ցույցերի ժամանակ իրենց հաճախորդի երգերը օգտագործելու համար։

Մասնավորապես,  Չաթանուգայում (Թենեսի) Թրամփի ցույցին հնչել է Ռիհանայի Don't Stop the Music երգը, երբ ինքը՝ երգչուհին, իր համաձայնությունը դրան չի տվել։ Ռիհանան արդեն քննադատել է Թրամփին այդպիսի քայլի համար՝ հայտարարելով, որ ո՛չ ինքը, ո՛չ իր թիմը չէր գա այդպիսի միջոցառման։



© NEWS.am STYLE