Գայթակղիչ Լիլուն ներկայացել է շքեղ տեսքով

17:47   6 նոյեմբերի, 2018

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Լիլուն իր Instagram-ում նոր լուսանկարներ եւ տեսանյութ է տեղադրել, որոնցում միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել  է շքեղ տեսքով։ Լուսանկարում երգչուհին կրում է շքեղ, փայլերով զգեստ, վառ դիմահարդարմամբ է։ Հրապարակումներին կից նա մեկնաբանություն չի թողել։

View this post on Instagram

A post shared by Lilu (@lilumusic) on

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լիլուն իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Համարձակ երգչուհին ներկայացել էր կարմիր, խորը դեկոլտեով զգեստով, առանց ներքնազգեստի։ Լիլուի կերպարը լրացնում էիեն կարմիր բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չէր թողել։

 



© NEWS.am STYLE