«Քեզնով երազանքս կատարվեց, ունեցա որդի, որին անվանեցինք Շառլ»․ Դիանա Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքը՝ որդու տարեդարձի առթիվ

18:30   6 նոյեմբերի, 2018

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:
Այս անգամ դերասանուհի-սցենարիստ միկրոբլոգի իր էջում որդու՝ Շառլի հետ լուսանկար է հրապարակել, որին կից Դիանան նրա տարեդարձի կապակցությամբ շոնրհավորանք է գրել․

«Տասնմեկ տարի առաջ, այս օրը, մի շարք բարդություններով ծնվեցիր Դու… Շառլ: Քեզնով երազանքս կատարվեց, ունեցա որդի, որին անվանեցինք Շառլ: Հենց առաջին օրը քո խոշոր աչուկներով գերեցիր բոլորին, որովհետև այդ աչուկներից բարությունը հորդում էր: Իմ պարզ, մաքուր, բարի ու շատ խելացի ձագուկ Շնորհավոր ծնունդդ…քո լույս աշխարհ գալով երջանկացրիր բոլորիս`մասնավորապես պապիկիդ, ով անհամբեր սպասում էր, թե երբ է իր աղջիկը արու զավակ ունենալու, ափսոս շատ չվայելեց քո ներկայությունը…. Շառլ արդեն մեծ ես, քո կողքին ես ինձ պաշտպանված եմ զգում, առողջ ու քաջ մեծացիր, խելացի և արդարամիտ, գնահատող և հարգող, ընտանիքդ և հայրենիքդ սիրող ու պաշտպանող….Թող Տերը միշտ առաջնորդի քեզ Իր ճամփաներով և պինդ բռնի ձեռքդ , որ չսայթաքես… Շնորհավոր…»։



© NEWS.am STYLE