Արփի Գաբրիելյանի հմայիչ լուսանկարը

19:46   6 նոյեմբերի, 2018

Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանին երկրպագուները կրկին տեսնում են «Ֆուլ Հաուս» սիթքոմում, բայց նա չի դադարում միկրոբլոգի իր էջում ներկայացնել իր առօրյայից, աշխատանքից, հանգստից կադրեր, հմայիչ ու գայթակղիչ լուսանկարներ, որոնք արվում են տարբեր ֆոտոշարքերի ընթացքում։

Արփին նոր լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որում դերասանուհի-երգչուհին ավտոմեքենայի մեջ է, կաշվե բաճկոնով է, վարսերը հավաքված են եւ մեղմ դիմահարդարմամբ։ Լուսանկարին կից Արփին որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արփին իր Instagram-ի էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում բավականին էլեգանտ կերպարում էր ներկայացել:

Նա ներկայացել էր պուտավոր ճերմակ զգեստով ու լայնեզր՝ լեդիին վայել գլխարկով: Արփին լուսանկարներին կից նաեւ մեկնաբանություն էր թողել, որով անգլերեն լեզվով նշել էր, որ պարզապես սիրահարված է լուսանկարներին:

 



© NEWS.am STYLE