«Բնությունն ու մարդու ստեղծածն իրար սիրում են»․ Նազենի Հովհաննիսյան

20:37   6 նոյեմբերի, 2018

Հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ոչ միայն նոր դերերն ու նախագծերն է մշտապես ուշադրության կենտրոնում պահում, այլեւ իր յուրաքանչյուր նոր կերպարներն ու ոճային լուքերը: Նա նաեւ շատ ճամփորդում է եւ նոր տեղեկություններով ու փաստերով կիսվում է միկոբլոգի իր հետեւորդների հետ։

Հաղորդավարուհին ճամփորդում է Եվրապայով, ինիչ մասին տեղեկացել ենք նրա միկրոբլոգի էջից։

Նազենի Հովհաննիսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ հաղորդավարուհին կրում է աշնանային, տաք վերարկու, արեւային ակնոց, իսկ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Բնությունն ու մարդու ստեղծածն իրար սիրում են. Արևը, որը ոսկեզօծել է տաճարը, ամպերով պատված լազուրն ու ծառերի կանաչը,,, Իմպրեսիոնիզմ)) #ես աշունասեր եմ, իսկ ո՞րն է տարվա #ձեր եղանակը»։

 Նշենք որ ավելի վաղ հաղորդավարուհին իր Instagram-ում համարձակ լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր լողազգեստով, որի վրայից կրում էր մինչեւ ծնկները հասնող վերնազգեստ։

Գայթակղիչ լուսանկարին կից գեղեցկուհին կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «...և բոլորովին էլ էական չի, թե որքան է հասակդ)) կարևորը ՃԻՇՏ ռակուրսով ճիշտ լուսանկարողն է։ Հ.Գ. արևային ՊՐԻՎԵՏ!!!!! Իսկ ո՞րն է ըստ ձեզ ամենից «հարմար» կամ «գեղեցիկ» հասակը՝ կնոջ համար))»։

 



© NEWS.am STYLE