ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   7 նոյեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Նոյեմբերի 7-ին հնարավոր է կարեւոր տեղեկություն ստանաք։ Հարկավոր է հասկանալ, թե ինչպես կարող եք օգտագործել այդ ինֆորմացիան եւ օգտվել դրանից։ Հաջողություն ձեզ այդ գործում։

ՑԼԵՐ

Այսօր կարեւոր է, որ ամեն ինչ հեշտ եւ առանց լարվածության կատարվի։ Խոսքը նաեւ սիրո մասին է։ Այն, ինչ այսօր հաճույք է պատճառում ձեզ, ուրեմն ճիշտ է։ Փորձեք վայելել ձեր օրը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Պետք չէ ամաչել ձեր վատ սովորություններից կամ ֆիզիկական որոշ թերություններից։ Հիշեք, որ դրանք ոչ թե ձեր բացասական, այլ դրական հատկանիշներ են։ Հենց դրանց շնորհիվ էլ դուք տարբերվում եք մյուսներից ու սիրվում բոլորի կողմից։ 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին աջակցւթյան կարիք ունի։ Սակայն նրան ոչ թե ձեր խոսքերն ու խորհուրդներն են հարկավոր, այլ ձեր ներկայությունը, հոգատարությունը եւ ջերմությունը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր ընտրյալի հետ դուրս եկեք զբոսնելու եւ մաքուր օդ շնչելու։ Փորձեք վայելել բնության գրկում անցկացրած ամեն վայրկյանը։

ԿՈՒՅՍԵՐ

Փորձեք չշեղել ձեր սիրած էակի ուշադրությունը։ Նա այսօր շատ զբաղված է եւ նրան շեղելու դեպքում դուք ավելորդ լարվածություն եք մտցնելու ձեր հարաբերություններում։ Փոքր-ինչ համբերատար եղեք։ Շուտով նա կավարտի իր գործերը եւ իր ազատ ժամանակը կտրամադրի ձեզ։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե մտածել այն մասին, որ ձեզ գեղեցիկ եւ երջանիկ ապագա է սպասվում։ Ապրեք ներկայով եւ ամեն ինչին սթափ նայեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք կսկսեք երկմտել ձեր սիրո եւ զուգընկերոջ հարցում․միգուցե նա այն մարդը չէ, ում հետ ցանկանում եք կապել ձեր կյանքը։ Սակայն չարժե հարաբերությունները միանգամից խզել։ Կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ երկար մտածեք։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ շրջապատող մարդիկ ձեզ կնյարդայնացնեն։ Այնպես որ՝ լավ կլինի, որ առանձնանաք բոլորից, հակառակ դեպքում ձեր կամքից անկախ կնեղացնեք սիրելիներին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր աշխատեք շատ ուշադիր լինել սիրելիի նկատմամբ, սակայն շատ չամռվել էլ պետք չէ։ Դուք լավ գիտեք այդ ամենի սահմանը եւ ձեր սիրելին դա շատ է գնահատում։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար հեշտ չի լինի ընդունել այն փաստը, որ նա ձեր կյանքի միակ տղամարդը չի եղել։ Սակայն փորձեք նրան համոզել, որ հարբերություններում դա կարեւոր չէ, կարեւորը այն է, որ նա այս պահին ձեր կյանքում եզակի տեղ է զբաղեցնում։

ՁԿՆԵՐ

Պետք է գիտակցեք, որ ներկա դրությամբ պետք է լինեք համառ եւ ուժեղ։ ձԵր սիրելին այսօր չի հասկանա ձեր պահվածքը, բայց վաղը նա դա կսկսի գնահատել։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE