«Ստորգետնյա կայսրություն».  NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս դիտել

22:15   7 նոյեմբերի, 2018

«Մեղքերի քաղաք» Աթլանտիկ - Սիթին...

Այսօր, «մեղքերի քաղաք» արդարացիորեն հանդիսանում է Լաս Վեգասը , բայց անցյալ դարի 20-ականներին այդ կոչումը կրում էր Ատլանտիկ-Սիթին:

NEWS.am STYLE-ը ներկայացնում է «Ստորգետնյա կայսրություն» սերիալը, որը հեռարձակվել է HBO կաբելային հեռուստաալիքով: Սերիալն սկսվել է 2010 թ. սեպտեմբերի 19-ին, ավարտվել՝ 2014 թ. հոկտեմբերի 26-ին եւ բաղկացած է 5 եթերաշրջանից:

Սերիալի սյուժեն պտտվում  է Էնոքի «Նակի» Թոմփսոնի (Սթիվ Բուշեմի) շուրջ, որը քաղաքի գանձապահն է և միաժամանակ ամբողջ քաղաքի կրիմինալ աշխարհի պարագլուխը:Նրա գրպանում է նաև քաղաքի ողջ «էլիտան»: Սերիալի գործողությունների սկիզբը եւ կատալիզատորը ալկոհոլի արգելքի օրենքի ժամանակաշրջանն է:

Նախ՝  ուզում եմ ընդգծել սերիալի միջավայրը. այն այնքան մանրակրկիտ է, որ նույնիսկ Ատլանտիկ Սիթիի բոլոր դեկորացիանները ճիշտ այնպիսին են, ինչպիսին էր քաղաքը 20–ականներին:  Կարելի է ասել, որ հեղինակները կառուցել են մի ամբողջ մինի քաղաք, որի վրա ծախսել են 18 միլիոն դոլար:

Սերիալի հեղինակը, գլխավոր սցենարիստը եւ պրոդյուսերը Թերենս ՈՒինթերն է, որը ժամանակին  եղել  է «Սոպրանոյի կլան» սերիալի սցենարիստը: Հիմնական պրոդյուսերն էր Մարթին Սկորսեզեն, ով նաեւ նկարահանել է  առաջին սերիան: Ինչպես հասկացաք, շոուն ղեկավարում էին  այն մարդիկ, ովքեր մաֆիայի մասին պատմության էքսպերտներ են:

Սերիալի զարդը գլխավոր հերոսն է, որին հրաշալի մարմնավորել է Բուշամին: Սթիվը փայլուն խաղում է երկերեսանի կերպար, որը քաղաքի պատասխանատու պաշտոնյա է, հարգարժան քաղաքացի եւ հարգանք վայելող անձնավորություն:

Բայց դա ընդամենը դիմակ է, քանի որ, ըստ էության, Նակին խիստ մարդ է, որն իր  ձեռքում է պահում ամբողջ քաղաքը: Քաղաքապետարանից մինչև  հանցավոր խմբեր՝ բոլորը ճանաչում են Նակիին, որպես քաղաքի սեփականատեր: Իսկ Նակին ունի մեծ ամբիցիաներ, որոնք դուրս են գալիս քաղաքի սահմաններից եւ համազգային ընդգրկում ստանում:

Սերիալի մաշտաբնները  շատ մեծ են թե՛ կերպարների քանակով և թե՛ նկարահանման վայրերի առումով: Սերիալի ընթացքում հանդիպում ենք այնպիսի պատմական հերոսների, ինչպիսիք են, օրինակ, Չարլզի «Lucky» Լուչանոն եւ Ալ Կապոնեն: Բացի Ատլանտիկ Սիթիից, մենք ժամանում ենք Չիկագո եւ Նյու Յորք:

Սերիալը հիանալի բացահայտում է երկերեսանիություն ու մոլուցքը։ Եթե Բուշեմին իր վրա է վերցնում երկերեսանիությունը , ապա  մոլուցքը հիանալի կերպով արտահայտում է Մայքլ Շաննոնի կերպարը՝ ֆեդերալ գործակալ Նելսոն Վան Ալդենը, որը նաև շատ բարեպաշտ մարդ է:

Նրա մոլուցքը, սակայն՝ ալկոհոլի ապօրինի վաճաքը ամեն գնով կանխելը, լավ ավարտ չի ունենում:

Դերասաններից ուզում եմ նշել նաև Չարլի Քոքսին եւ նրա կերպարը՝ Օուեն Սլեյթերին, որը  վարձկան է եւ աշխատում է Նակիի համար: Երբեմն նա ցուցադրում է սկզբունքներ եւ բարոյականություն, որոնք բնորոշ չեն իր տեսակի մարդուն:

Թույլ տվեք պարզապես ասել, որ սերիալը հավաքածուում ունի «Ոսկե գլոբուս», «Էմմի», ինչպես նաեւ «Գրեմմի» մրցանակներ՝ կինոյի կամ հեռուստատեսության լավագույն ալբոմի համար և բազում այլ  պարգեւներ:

Եթե դուք սիրելի ընթերցող, մաֆիայի մասին պատմությունների սիրահար եք, ապա անպայման պետք է դիտեք այս սերիալը: Դրա սյուժեն, գործողությունը, մանրուքների վրա կենտրոնացումը եւ մասշտաբները ամբողջովին կգրավեն ձեզ:

Բարի դիտում

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE