Հոլիվուդի «Փառքի արահետ»-ում բացվել է Մայքլ Դուգլասի աստղը

12:31   7 նոյեմբերի, 2018

Հոլիվուդի «Փառքի արահետ»-ում բացվել է Մայքլ Դուգլասի աստղը։ 74-ամյա դերասանն արարողությանը ներկայացել է կնոջ՝ Քեթրին Զետա Ջոնսի, հոր՝ Քրք Դուգլասի հետ, ով ի դեպ, 101 տարեկան է եւ որդու՝ Քեմերոնի հետ։

Մայքլը 49-ամյա գեղեցկուհի կնոջ հետ, ում դերասանը շնորհակալություն է հայտնել համբերության եւ երջանիկ ընտանեկան կյանքի համար։

«Հպարտ եւ ուրախ եմ որդուս Քեմերանին տեսնել այստեղ․․․ Հայրս նույնպես այստեղ է։ Սա այնքան մեծ նշանակություն ունի իմ համար։ Շնորհակալ եմ քեզ խորհուրդների, ոգեշնչման համար: Պարզապես ցանկանում եմ սրտանց ասել, որ շատ հպարտ եմ, որ քո որդին եմ», - դիմել է հորը Մայքլ Դուգլասը։

Ջեյն Ֆոնդան եւ Մայքլ Դուգլասը

Մայլքլն ու Քրքը

Ամբողջ ընտանիքով

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Feature Flash, Reuters, Invision, AP

 



© NEWS.am STYLE