Ալեքսիս Օհանյանը Լիսաբոնում վեբ-համաժողովի ընթացքում ելույթ է ունեցել

15:15   7 նոյեմբերի, 2018

Ալեքսիս Օհանյանը Լիսաբոնում ելույթ է ունեցել վեբ-համաժողովին ժամանակ։ Համաժողովը համախմբում է ծրագրավորողներին, լրագրողներին, գործարարներին, ներդրողներին, ստարտ ափեր նախաձեռնողներին։

Վեբ-գիտաժողովի մեծ մասը նվիրված է մշակութային ինտելեկտի զարգացումներին։

«Ահա այսպիսի տեսք ունի բեմը, որտեղ ես ելույթ եմ ունեցել» Գիտաժողովի ժամանակ ինձ 20 րոպե ժամանակ էր հատկացված, որպեսզի ես կիսվեի այն ամենով, ինչ ինքս կցանկանայի, որպեսզի ինձ ասեին, երբ ես բիզնեսում սկզբնական քայլերս էի անում։

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր ցանկանում էին ինձ հետ լուսանկարվել», - մեկնաբանել է լուսանկարն Ալեքսիսը։

Այս տղան քայլող կրեատիվ է։ Ի դեպ, այ այս լուսանկարները, որոնք Ալեքսիս Օհանյանը հրապարակել է իր Instagram-ում, մենք շատ արագ պահեցինք, քանզի Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիրը զգուշացրել էր, որ կարող է շատ մոտ ժամանակները ջնջել այն։

Լուսանկարում Ալեքսիսը դստեր՝ Օլիմպիայի  հետ է, իսկ լուսանկարը, բնականաբար հատուկ հավելվածի միջոցով է արված։



© NEWS.am STYLE