Ինչ է ասում Գարիկ Մարտիրոսյանը, երբ ասելու ոչինչ չկա

16:12   7 նոյեմբերի, 2018

Ինչպես արդեն գրել էինք,  Comedy club-ն այժմ գտնվում է Պետերբուրգում։ Ելույթների ընթացքում Գարիկ Մարտիրոսյանը թիմի հետ հաճախել է ռեստորան, որը շոուի ռեզիդենտներից մեկին է պատկանում, իսկ ավելի ուշ, ավելի ճիշտ այսօր նա Մարինա Կրավեցի հետ հարցազրույց տալու է գնացել։

Հայ շոումենն իր Instagram-ում լուսանկար է հրապարակել, որը երեւում է արվել է հարցազրույցից առաջ, իսկ մեր ուշադրությունը գրավել է լուսանկարին կից արված փիլիսոփայական մեկնաբանությունը։

«Значит, приезжаем, значит, в Петербурге на радио «Новое радио», значит, на интревью, таксать, с Мариной Кравец, и, собственно, значит, дескать, мол, эт самое, типа, короче... значит, это, всем доброго дня! О!!!», այնուհետեւ հավելում է․ «Միշտ «բարի օր բոլորին»-ը փրկում է մարդկանց ինսթագրամում, երբ գլխում ոչ մի միտք չկա «ԲՈԼՈՐԻՆ ԲԱՐԻ ՕՐ», - գրել է Գարիկ Մարտիրոսյանը։



© NEWS.am STYLE