Իննա Խոջամիրյանի աշնանային «երջանիկ» լուսանկարները

15:45   7 նոյեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է աշնանային, հնայիչ տեսքով․ նա կրում է մոխրագույն, մջքի հատվածում բացվածք ունեցող զգեստ, դեղին գլխարկ եւ աշնանային կոշիկներ։

Լուսանկարներին կից Իննան կատարել է հետեւյալ գրառումը․ «Երջանիկ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իննա Խոջամիրյանն Instagram-ի իր էջում մեկ այլ լուսանկար էր հրապարակել
Դերասանուհու տեղադրած լուսանկարն արված էր նավակի վրա: Իր հրապարակմանը կից Իննան ոչ մի մեկնաբանություն չէր թողել:



© NEWS.am STYLE